Խոր վիրավորանքի վերքն իմ մտքում,հոգում ու սրտում` հասցրած մեր հասարակությունից, ստիպված եմ չքնել այս ուշ ժամին (3:03 Երևանյան ժամանակով) ու մտածել մարդկային մեծաքանակ խմբերի տգիտության մասին:Հայաստան.պետություն,որն ունի 2.700.000 բնակչություն,ըստ Նժդեհական գաղափարներով շարժվող Հայաստանի Հանրապետական կուսակցության(ես 10 տարի սովորեցի դպրոցում,1 տարի ԵՊՀ նախապատրաստականում, 2 տարի ծառայեցի Հայոց բանակում, 3 տարի ուսանող եմ և ՀՀԿ-ի շնորհիվ վերջերս իմացա,որ Նժդեհը հակված է եղել ունենալ մեծ բիզնեսներ.Աստված հերոս հոգին լուսավորի):2.700.000 կազմող Հայաստանի բնակիչների, կիսաբնակիչների թիվը կարելի է կրճատել ու հասցնել 800.000-1.000.000, քանի որ այսօրվա իրականությունը ցույց է տալիս, որ այդ կիսաքաղաքացիները,կիսամարդիկ խանգարում են ապրել այդ 800.000-1.000.000 մարդկանց, և նույնիսկ հենց իրենց:Հայ ազգին այսօր կարելի է համեմատել 1877 թվականի ստրկացած Հայաստանի բնակչության հետ, որոնք մտածում էին, թե պայքարելով քրդերի ու > թուրքերի դեմ ավելի կգռգռեն և կբարկացնեն նրանց և առանց դիմադրության իրենց գլուխները դնում էին զոհասեղանին:Հիմա 2012 թվականն է, անցել է ուղիղ 135 տարի, սակայն մեր ազգի տրամաբանությունը, վախը մնացել են նույն մակարդակի վրա:Բայց այժմ կա ավելի ցավալի մի փաստ, որ միաձուլվելով մեջբերված փաստի հետ դառնում է > վերնագրով հոդված, որով ես ուզում եմ կոչ անել հայ ժողովրդի փրկված բազմությանը, որպեսզի արթնացնեն իրենց հայրենակիցների մեռած հոգիներն իրենց դեռ շնչող մարմիններում :Այդ ողբերգալի ցավը կայանում է նրանում, որ եթե 135 տարի առաջ մարդիկ վախենում էին թուրքերից, քրդերից, ապա այսօր այդ վախը նրանց մեջ սերմանվում է, հենց իրենց հայրենակիցների կողմից:Այս հասկանալով` ես հենց հիմա ուզում եմ հավաքել իրերս և հեռանալ այս երկրից, որում ես ինձ զգում եմ անտեսված, ոչնչացման ճանապարհին և հոգեկան ալեկոծությունների առջև կանգնած:Բայց ես այդ չեմ անի,որովհետև ես չեմ պատրաստվում իմ գլուխը դնել զոհասեղանին, և ոչ էլ ցանականում եմ զոհասեղանին տեսնել այլ գլուխ:Ես կպայքարեմ իմ արժանապատվության համար, կպայքարեմ ամեն մի ստորացումների,ամեն մի անարդարությունների դեմ, որոնք հայ հասարակության հանդեպ իրագործում են նողկալի հայ էֆենդիներն ու փաշաները: Ես ուզում եմ դիմել հայ երիտասարդ սերնդին,որի մեծ մասը զզվանք է առաջացնում իր տգիտությամբ, անշնորհքությամբ, հայրենակցի, և ընդհանրապես մարդու հանդեպ անմարդկային վերաբերմունքով, հետամնացությամբ, անտարբերությամբ իրենց անձի նկատմամբ:Այդ ամենը բերում է իրենց և իրենց շրջապատի կործանմանը:Ասում են` >, և այսօրվա մեր իրականությունը ցույց է տալիս, որ այս խոսքերն իրենց համարյա բոլոր իմաստներով իրականության արտացոլանքն են, քանզի այսօր տեղի է ունենում ցեղասպանություն, որտեղ սպանվում են, կոտորվում են մարդկանց հոգիները:Դրա պատճառով մենք ամենօր մեր քաղաքի, երկրի գունավոր, մաքուր փողոցներում ստիպված ենք տանել գարշելի ու նողկալի մեռած ու արդեն փտած հոգիների ներկայությունը: Արդեն ուշ է, բայց միևնույնն է պետք է վերջ դնել այս ամենին, պետք է ամեն մեկս նախ մեզ, հետո մեր ընկերոջը, բարեկամին, ուղղակի անցորդին, լինի նա մեռած հոգի, թե դեռ կենդանի, փրկել, ստիպել ապրել, ստիպել ձերբազատվել մեր իրականության էֆենդիներից ու փաշաներից, ազատել մեր Երևան դարձած Էրեբունին ու Հայաստանի ազատ, անկախ հանրապետություն դարձած Հայքը թուրքացած հայերից, քանզի միայն դրանք են ընդունակ իր ժողովրդին ոչնչացնել հոգեպես, խլել արդար քրտինքի վաստակը, որպեսզի իրենց անբարոյական հոգիները ապրեն երկրային կյանքում բոլոր մարմնական վայելքներով:
Այն անձինք ովքեր հասկանում են թե ում և ինչի մասին եմ ես խոսում,այսինքն իմ նշած 800.000-1.000.000(հուսով եմ այս թվերը մոտ են իրականությանը) մարդկանց կոչ եմ անում.խնդրում եմ մի թողեք, որպեսզի կործանվի հայ հասարակության առողջ զանգավածը, օգնեք ձեր շրջապատի մեռած հոգիներին վերակենդանանալ և ապրել ու մտածել ձեզ նման:Եկեք դադարենք լռել, ամեն մեկս մեր հերթին հասարակության մեջ սերմանելով առողջ մտացողություն կերտենք ազատ, անկախ և երջանիկ Հայաստան, որտեղ մեր երեխաները անհոգ են ապրելու:
Արթ Հով
Комментариев нет:
Отправить комментарий